Մամեդյարովի` այս ամբողջովին ձևի վրա հիմնված ակցիաները ոչ այլ ինչ են, քան ցինիկություն


18:30 , 7 մարտ, 2017

Image result for ՄամեդյարովԻնչպես գիտենք, Ադրբեջանի արտգործներկայացուցիչ Էլմար Մամեդյարովը Մոսկվայում է և այսօր հանդիպումներից մեկի ժամանակ, անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին, մասնավորապես կենտրոնանալով Թրամփի դեմ բողոքին ու դրանով պայմանավորված զարգացումներին, խրոխտ տոնով քննադատել է:
«Անսանձ արշավ է իրականացնում ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ: Ընդդիմախոսները քննադատում են Թրամփին, իսկ արդյունքում տուժում է ՌԴ դեսպանը»,- նշել է նա:

Ցինիզմն անպակաս է Ադրբեջանում: Դե եթե այդպես արդարության կանչն էր խոսում Մամեդյարովի սրտում, ապա ինչի մի հայտարարություն էլ չի արել իր եղբայրակից Թուրքիայի կողմից տարվող արշավի վերաբերյալ նույն ՌԴ-ի նկատմամբ, որի արդյունքում կրկին ՌԴ դեսպան տուժեց, այս անգամ՝ անդառնալի կերպով:

Մամեդյարովի՝ այս ամբողջովին ձևի վրա հիմնված ակցիաները ոչ այլ ինչ են, քան ցինիկություն, անբարո հաճոյանալ կամ, եթե կուզեք, մարմնավաճառություն: