Իրան-ԵՏՄ. առաջին «քարը» դրված է


16:36 , 7 մարտ, 2017

Image result for Իրան-ԵՏՄԵՏՄ-ն ընդլայնում է իր աշխարհաքաղաքական համագործակցության շրջանակները: Այդ ճանապարհին առանցքային նշանակություն ունի Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը: ԵՏՄ-ի և Իրանի սահմանին ազատ առևտրի գոտու ստեղծումը լավագույն նախադրյալներ կստեղծի դրա համար: Ազատ առևտրի գոտու ստեղծումից մեծապես կօգտվի ԵՏՄ հարավարևմտյան թևը հանդիսացող Հայաստանը:

Այսօր արդեն Բիշքեքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին կարգադրություն են ստորագրել: