Հայտնի են նոր iPhone-ի էկրանի չափսերը


22:29 , 6 մարտ, 2017

Apple ընկերությունը պլանավորում է թողարկել iPhone 8՝ 5.8-դյույմանոց OLED էկրանով: Այս մասին գրել Է Nikkei Asian Review-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Image result

«Նոր iPhone-ը, որը կներկայացնեն արդեն այս աշնանը, կթողարկվի երեք կոնֆիգուրացիաներով. երկու մոդելները LCD դիսփլեյով և մեկը՝ 5.8-դյույմանոց OLED էկրանով»,- ասված է վերլուծաբանների հաշվետվության մեջ: Ըստ որում՝ ավելի վաղ Nikkei-ի աղբյուրները նշել են, որ հեռախոսի մեծ տարբերակը կստանա 5.5-դյույմանոց էկրան:

Փետրվարի վերջին հաղորդվել Էր, որ iPhone 8-ը կզրկվի Lightning-ի հարակցիչից, և դրա փոխարեն սմարթֆոնը կստանա USB Type-C երկկողմանի 24-հպումային հարակցիչը, որն ստանդարտ է շատ այլ սարքերի համար: