Վաշինգտոնում ոստիկանությունը բերման է ենթարկել մեր հայրենակից, սպորտային կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն Կամո Ունանյանին


13:23 , 6 մարտ, 2017

Օրեր առաջ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մեր հայրենակից, սպորտային կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն Կամո Ունանյանին՝ նրա մեքենայից առգրավելով շուրջ 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և ատրճանակ։ Անմիջապես տեղափոխել են ԱՄՆ-ի ոստիկանության պետդեպարտամենտի հատուկ բաժին: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ մեկ տարի է, ինչ չեմպիոնը տեղափոխվել է ԱՄՆ՝ բնակություն հաստատելու պայմանով: Գործի հետագա զարգացումներին կծանոթացնենք քիչ ավելի ուշ: