Ընտանիքում երկու երեխայի առկայությունը երկարացնում է ծնողների կյանքը. գիտնականներ


16:30 , 5 մարտ, 2017

Image resultԳիտնականները Մեծ Բրիտանիայից և Նորվեգիայից միասնական հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ ընտանիքում երկու երեխաների առկայությունը դրական է ազդում ծնողների կյանքի տևողության վրա: Այդ մասին հայտնում է gogetnews.info-ն:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ նույնիսկ մեկ երեխայի ծնունդը նվազեցնում է ծնողների մոտ ալկոհոլային կախվածության, սիրտ-անոթային և քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Բայց լավագույն տարբերակը, ըստ մասնագետների, կլինի այն, որ ընտանիքում երկու երեխա ապրի: