Թրամփը մեղադրել է Օբամային նախընտրական շրջանում իր հեռախոսազրույցը գաղտնալսելու մեջ


19:00 , 4 մարտ, 2017
Times.am-ը գրում է.
 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Բարաք Օբամային նախընտրական քարոզարշավի ժամանակ իր հեռախոսազրույցը գաղտնալսելու մեջ և այդ քայլը որակել ստորություն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով «Ռիա Նովոստի»-ին:
 «Ինչպիսի ստոր քայլ կարող էր կատարել նախագահ Օբաման` նախընտրական քարոզարշավի ժամանակ գաղտնալսելով իմ հեռախոսազրույցները: Սա Նիքսոնի Ուոթերգեյթի սկանդալին է նման»,- իր թվիթերյան էջում նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ լավ փաստաբանը կարող է մեծ գործ բացել այս փաստով: