Խոսքը ոչ թե «Ցեղասպանություն» առարկայի, այլ ուսումնաօժանդակ ձեռնարկ մասին է (Photo)


03:50 , 4 մարտ, 2017

Մեկ-մեկ պետք է նաև ստուգել լայն քննարկման առարկա դարձած նյութի իսկությունը: Լրագրողի սխալ մեկնաբանման կամ ինֆորմացիան մատուցողի սխալ ձևակերպման արդյունքում ինչ-որ անհասկանալի բան էր ստացվել:
Սա այդքան ծամծմված «առարկայի» գիրքն է, որը պարզվում է ընդամենը ուսումնաօժանդակ ձեռնարկ է հասարակագիտական բնագավառի առարկաների ուսուցիչների, դասղեկների և կազմակերպիչների համար:
Այլ կերպ՝ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների շրջանակներում, երբ խոսք գնա Հայոց ցեղասպանության մասին, ուսուցիչն իմանա, թե ինչպես ճիշտ ու հանգամանալից ներկայացնի այդ թեման:
Կարծում եմ՝ ավելի քան հասկանալի բացատրեցի: