Սիրիայում առաջին անգամ ռուս գեներալ է ծանր վիրավորվել


01:29 , 4 մարտ, 2017

Image result for петр милюхин«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նախօրեին կրկին ազատագրված Պալմիրայի համար մղված մարտերում ծանր վիրավորում է ստացել ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի շտաբի մարտական պատրաստության վարչության ղեկավար Պյոտր Միլյուխինը. գեներալին հատուկ չվերթով տեղափեխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Ականի պայթյունի հետևանքով ռուս բարձրաստիճան զինվորականը զրկվել է ոտքերից և աչքից. նա Սիրիայում վիրավորված առաջին ռուս գեներալն է:
Միլյուխինը Սիրիայում պատասխանատու էր հատուկ նշանակության մարտական գործողությունների մշակման համար և վերահսկում էր դրանց իրականացումը: Բացի օդային հարվածներից՝ սիրիական ռազմադաշտում ռուս զինվորականները հենց այսօրինակ գործառույթներ են իրականացրել: