Դաշինքը բաց է ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար


14:52 , 3 մարտ, 2017

1462275748Araratnews.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը բաց է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար. այս մասին պաշտոնյան ասել է Temps հրատարակչության հետ հարցազրույցում:

«Մենք պետք է ուժեղ լինենք, վճռական, սակայն մենք շարունակում ենք մեր քաղաքական երկխոսության ուղիները բաց պահել ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները վերականգնելու համար»,- Ստոլտենբերգի խոսքը մեջբերել է Temps-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ դաշինքը նոր սառը պատերազմ կամ բախումներ չի ցանկանում: