Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ


14:16 , 3 մարտ, 2017

Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆBarometer.am-ը գրում է.

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է թուրքական "Հյուրրիյեթ" պարբերականը:

Պատճառը Գերմանիայի իշխանությունների կողմից այդ երկիր այցելած Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի՝ թուրք համայնքի հետ հանդիպման ու ելույթի չեղարկումն է:

Թուրքիայի ԱԳՆ-ում Գերմանիայի դեսպանին իրենց մտահոգությունն են հայտնել արարողությունը չեղարկելու առնչությամբ: