Տեսնես գոնե այսքանից հետո կհասկանա՞ն, որ հայաստացիներին ոչ մի բանով չեն խաբի


00:40 , 16 մարտ, 2013

Տեսնես գոնե էսքանից հետո մեր մտավորականությունը, որը ապրում է ժողովրդի մասին իր իսկ հորինած միֆերով, նաեւ տարբեր տիպի փորձագետները, խելոք վերլուծաբանները, արտասահմանցի տղերքը, տեղական գեղո «առաջադիմականները», փիառշիկները եւ այլ պաշտոնատար անձինք, կհասկանան, որ չգիտեմ որ երկրի ժողովրդին ոնց, բայց հայաստանցիներին երբեք ոչ մի հունարներով, հնարներով եւ ոչ մի բանով չես խաբի: Սա, իհարկե, վաղուց, շատ վաղուց պիտի հասկանային, բայց միամիտ տղա եմ, մտածում եմ՝ գոնե էս անգամ մի դաս կքաղվի՞, թե՞ էլի մարդա իրա ֆանտազիաների մեջ կապրի: Չեմ միֆակացնում, չեմ ասում՝ ժողովուրդն ամենաիմաստունն է եւ այլն, չէ, պարզապես բնազդով ասեմ, թե ինչով, բայց տարբերում ա ամեն բան, սթափ ա շատ, լուրջ ա, որքան էլ պահի տակ միամիտ ա ու անկիրթ: Հասկացաք երեւի՝ ինչի մասին եմ խոսում: