«Չորրորդ իշխանություն». Էջմիածնի շտաբից առնետավազք է սկսվել


10:45 , 3 մարտ, 2017

«Օրերս ՀՀԿ-ի Էջմիածնի շտաբից առնետավազք է տեղի ունեցել դեպի «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգայինով առաջադրված Հրանտ Դավթյանի շտաբ:

«ՉԻ» տեղեկություններով՝ գլխավոր առնետը եղել է «Կառտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի հարեւանն ու սանիկն է, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ «Կառտոլի» նկատմամբ որպես պատիժ «անարգանք են սահմանել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։