Բրեդ Փիթը վերսկսել է շփումը նախկին կնոջ հետ. ԶԼՄ-ներ


20:15 , 2 մարտ, 2017

Հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Բրեդ Փիթը վերսկսել է շփումը նախկին կնոջ Ջենիֆեր Էնիսթոնի հետ Անջելինա Ջոլիից ամուսնալուծվելու ֆոնին, հաղորդում է People ամսագիրը:

«Նրանք որոշ ժամանակ է՝ ընկերություն են անում և հաճախ տեքստային հաղորդագրություններ են գրում»,-հայտարարել է աղբյուրը:

Փիթը և Էնիսթոնը բաժանվել են 2005թ. հինգ տարվա ամուսնությունից հետո: Ինչպես նշում է ամսագիրը, նրանց շփման մեջ անսովոր ոչինչ կա. նրանք ուղակի ընկերներ են:

Հիշեցնենք, որ Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016թ. սեպտեմբերին: