Araratnews.am-ը գրում է.
Եվրահանձնաժողովը պատրաստ է կիրառել պատժամիջոցներ ԵՄ անդամ այն երկրների նկատմամբ, որոնք կհրաժարվեն կատարել Հունաստանի և Իտալիայի տարածքից փախստականների տեղաշարժման մասին ծրագիրը. հաղորդում է Ria.ru-ն:
«Եվրահանձնաժողովն առանց երկմտելու կկիրառի իր իշխանությունը՝ պայմանագրերի շրջանակում»,- ասել է ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:
Ըստ նրա՝ այս պահին ավելի քան 15 հազար փախստական, որոնք գտնվում են Իտալիայի և Հունաստանի տարածքում՝ ուղարկվել են ԵՄ այլ երկրներ: