Ընտանեկան դրամագլխի 2017թ.-ի update-ը


19:00 , 2 մարտ, 2017

Image result for Ընտանեկան դրամագլխիՏնտեսությունն այսօր կանգնած է լուրջ բարեփոխումների անհրաժեշտության առաջ: Բնականաբար, տնտեսության վիճակը կարգավորելն ու բոլոր օղակներում շոշափելի փոփոխությունների հասնելը մեկ օրվա կամ շաբաթվա աշխատանք չէ:
Վերջին ամիսներին կառավարության կողմից իրականացվում են որոշակի քայլեր տնտեսական մի շարք ոլորտներ կանոնակարգելու ու բարեփոխելու ուղղությամբ:

Դիտարկման տակ է նաև սոցիալական ոլորտը: Այսօր կառավարության նիստում ընդունվել է նոր որոշում, ըստ որի՝ 2017թ. նույնպես 20000 ընտանիք իրավունք կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 000 դրամի չափով:

Համաձայն կարգի՝ ընտանեկան դրամագլուխը ընտանիքը կարող է օգտագործել՝ հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու, նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը վճարելու, սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու և հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար:

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը: