Իշխանության սպասարկուն, որը օգտագործվեց ու դուրս շպրտվեց, այսօր եկել, քարոզ էր կարդում գլխներիս


21:41 , 15 մարտ, 2013

Երբ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Բրյուսովի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ուղղակի ցնցվեցի: Մարդ, որը իշխանության սպասարկուն էր, օգտագործվեց ու դուրս շպրտվեց, ինչպես լինում է սովորաբար. հիմա եկել ու բարոյականություն է փորձում քարոզել գլխներիս: Պրն. Զոլյանը մոռացել է կարծես, երբ 2008-ին դռներն էր փակում, որ ուսանողները չգան հանրահավաքի, պրն. Զոլյանը մոռացել է կարծես, որ զանազան ճնշումներ էր գործադրում, անօրինականություններ կատարում փետրվարյան հանրահավաքի օրերին: 
Հ.Գ.Դուք ինչքան էլ մոռանաք, մենք լավ ենք հիշում, պրն. Զոլյան: