Տիեզերքի անհավանական ձայները: Ինչպես են հնչում Երկիրն ու այլ մոլորակները


06:55 , 2 մարտ, 2017

Ձայնը վակուումային տարածության մեջ չի կարող տարածվել, բայց դա չի նշանակում, որ այնտեղ բացարձակ լռություն է: Անթիվ երկնային մարմիններ ամեն վարկյան «շփվում» են  միմյանց հետ` էլեկտրամագնիսական ալիքների, ինֆրակարմիր, գամմա և ռենտգենյան ճառագայթների միջոցով: Մարդկային ականջը ձայնն ընկալում է 20-20.000 Հց միջակայքում, այնպես որ, մենք տիեզերքի ձայները չենք կարող լսել: Սակայն գիտնականները գտել են ելք: Նրանք տիեզերքի հնչյունները բերել են լսելի տիրույթ: Infoman.am-ը ներկայացնում է մռայլ, բայց հետաքրքրաշարժ տիեզերքի հնչյունները, որտեղ յուրաքանչյուր մարմին խոսում է իր սեփական լեզվով: