Արդյունաբերություն 2017. հունվար ամսվա քրոնիկոն


18:15 , 1 մարտ, 2017

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 108 մլրդ 122,5 մլն դրամ:

Եթե համեմատենք այս ցուցանիշները մեկ տարվա վաղեմություն ունեցող արդյունքների հետ,ապա կփաստենք, որ նույն ժամանակահատվածում 2016 թվականի հունվարի համեմատ աճը կազմել է 12,2 տոկոս:

Image may contain: text

Տվյալները ուսումնասիրելով միկրո մակարդակում, կփաստենք, որ մշակող արդյունաբերության ճյուղում աճը կազմել է 19,4 տոկոս, Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը՝ 11,3 տոկոս, ինչպես նաև 6,8 տոկոսով ավելացել է ջրամատակարարման և թափոնների կառավարումն ու վերամշակումը: Հուսանք, որ դրական միտումը տևական ժամանակ կպահպանվի: