«Զբոսաշրջային դիվերսանտների» եռյակը


17:30 , 1 մարտ, 2017

Картинки по запросу զբոսաշրջիկ2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1 մլն 259 հզ 657 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների վրա:

Ըստ հրապարակված տեղեկատվության՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ գերակշռում են Ռուսաստանի Դաշնությունից եկողները՝ ընդհանուր թվի 21,7 տոկոսը: Երկրորդ տեղում Իրանն է, որտեղից Հայաստան եկող զբոսաշրջիկները ընդհանուրի 17 տոկոսն են կազմել, երրրոդը՝ ԱՄՆ-ն՝ ընդհանուրի 9,6 տոկոսը: