Հին գներ՝ նոր տարում


16:15 , 1 մարտ, 2017

Image result for անշարժ գույքի շուկաԵրևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունություն է:

Բնակարանների առավել բարձր գներ պահպանվել են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Բնակարաններն ամենաէժանն են Նուբարաշենում և Մալաթիա-Սեբաստիայում:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2017 թվականի հունվարին Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428,25 հազար ՀՀ դրամ: Արաբկիրում ցուցանիշը կազմել է 357.45 հազար դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 281.0 հազար դրամ: Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 157.7 հազար ՀՀ դրամ, իսկ Մալաթիա-Սեբաստիայում՝ 242.5 հազար ՀՀ դրամ: