Ադրբեջանը ստուգում է մեր զգոնությունն ու պատրաստվածությունը


14:11 , 1 մարտ, 2017
Картинки по запросу առաջնագիծՄինչև ապրիլյան պատերազմ ես խոսում էի կայծակնային պատերազմի մասին: Միշտ եղել եմ այն կարծիքին, որ Ադրբեջան արհեստածին պետությունն իր հույսը դրել է միայն ու միայն կայծակնային պատերազմի վրա: Հիմա ես նկատում եմ, որ այս արհեստածին պետության ղեկավարությունը կարծես թե սահմանին ինդիկատորով ստուգում է մեր զգոնությունն ու պատրաստվածությունը: Գրեթե վստահ եմ, որ հենց հասկանա, որ կարող է, ասենք, մի երկու-երեք ժամվա մեջ որևէ հողային հարց լուծի ռազմական ճանապարհով, առանց հապաղելու հարձակման հրաման կտա: Թեկուզ զոհվեն հազարավոր զինվորներ ադրբեջանական կողմից, միայն թե մի քանի մետր հող գրավեն, որպեսզի հաղթանակի պատրանք ստեղծեն ներքին լսարանի համար: