Ես դեռ այսքան հեշտ թխվածք չէի թխել․ 4 բաղադրիչ և 30 րոպե, իսկ արդյունքը հիասքանչ է


04:50 , 1 մարտ, 2017

Ներկայացնում ենք շատ պարզ և համեղ թխվածքի բաղադրատոմս, որը շատ հեշտ է պատրաստել: Քեզ պետք կլինի 4 պարզագույն բաղադրիչ, որոնք խառնելով՝ հրաշալի արդյունք կստանաս: 

Բաղադրիչները՝

Պատրաստումը՝

1. Կարագը թող սենյակային ջերմաստիճանի պայմաններում և սպասիր, մինչև բավականաչափ փափկի: Այն խառնեք սպիտակաձավարին և աղին: Աղի սիրողները կարող են ավելի շատ աղ լցնել:

2. Լավ հունցիր խմորը, որ աղը հավասարաչափ բաշխվի: Ալյուր ավելացրու, նորից լավ խառնիր, որ համասեռ զանգված ստացվի և գունդ արա:

3. Մագաղաթյա թղթի վրա ալյուր լցրու: Դրա վրա առնվազն 1 սմ հաստությամբ խմոր դիր: Թղթով թավայի վրա դիր: Խմորը ոչ մեծ քառակուսիների բաժանիր:

4. Թխիր 180°С ջերմաստիճանի ներքո 25 րոպե, մինչև վարդագույն դառնա: Պատրաստ է:

Այս թխվածքը կարող ես քաղցր պատրաստել: Դրա համար նախ կարագը խառնիր 1 բաժակ շաքարավազին, ավելացրու սպիտակաձավարը, իսկ հետո ամեն ինչ՝ ըստ բաղադրատոմսի: