ԵԽ-ի պատգամավորները պետք է պատասխանատվությամբ ուշադրություն դարձնեն հրադադարի ակնհայտ փխրունությանը


10:47 , 28 փետրվար, 2017

Картинки по запросу sajjad karimԵվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» համանախագահ Սաջջադ Քարիմը հայտարարություն է տարածել, որտեղ ուշագրավ հանգամանքներ կան։

Նախ՝ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ առաջին անգամ ԵՄ պաշտոնական հայտարարությունում Արցախի համար օգտագործվել է #պետություն-պետականություն եզրույթը: Մեկ անգամ եւս փաստվել է, որ մարդիկ պետք է ազատ տեղաշարժվեն, ինչի համար չի կարելի իրականացնել հետապնդում։ Կարեւոր է նաեւ այն, որ խրախուսվում է այցելությունների միջոցով տեղում իրականության վերհանումը։

Հայտարարությունն ամբողջությամբ հայերենով
«Լոնդոն-Բրյուսել, 26 փետրվարի 2017 թ.
Ադրբեջանի Գլխավոր դատախազի կողմից այս շաբաթ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության և իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար: Փետրվարի 20-ին ԵԽ-ի վերոնշյալ պատգամավորներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական գործընթացի դիտորդական առաքելություն: Լեռնային Ղարաբաղում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիտորդական առաքելություն չի իրականացվել, իսկ այս ամենին հակառակ ստեղծված որևէ տպավորություն, հետևաբար ամբողջապես հիմնազուրկ է: Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր՝ իրենց ընտրությամբ և առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները: Միևնույն ժամանակ, ԵԽ-ի պատգամավորները պետք է պատասխանատվությամբ ուշադրություն դարձնեն հրադադարի ակնհայտ փխրունությանը և աջակցեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական միջնորդական գործընթացին և նման այցելությունների ժամանակ պարզ դարձնեն իրենց ոչ պաշտոնական անհատական կարգավիճակը: Միջազգային հետախուզում հայտարարելը անողջունելի, անօգտակար և անցանկալի իրողություն է: Այն նաև չափազանցնում է ԵԽ-ի պատգամավորների անհատական այցելության կարևորությունը: Այն, ինչ անհրաժեշտ է, Մինսկի խմբի գործընթացի վերաաշխուժացումն ու քաղաքական միջնորդական ջանքերն են՝ տարածաշրջանում ապրող ժողովուրդներին և շահագրգիռ պետություններին ներկայիս տևականորեն ձգձգվող հակամարտությունից տանելու դեպի խաղաղություն, տնտեսական առաջընթաց և կենսապայմանների բարելավում: Սա պետք է լինի մեր քաղաքական գործունեության շարժիչը, ինչը մենք իրականացնում ենք հրապարակայնորեն և թափանցիկությամբ՝ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական տարբեր մարմինների միջոցով: Մենք կարևորում ենք նաև ԵԽ-ի երեք պատգամավորների կողմից իրենց այցելության վերաբերյալ տեղեկատվության հրապարակմանը, ինչպես այն պահանջվում է ԵԽ-ի բոլոր պատգամավորների պարագայում»: