«Հայկական ժամանակ». Ինչպես են ադրբեջանցիները հայերեն սովորում և հակառակը


09:35 , 28 փետրվար, 2017

 Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց տեսանյութի վերաբերյալ։ «Բաքվի պետական համալսարանն է. պատմության ֆակուլտետի կովկասագիտության ամբիոնը»,– ասաց նա։ Հայաստանում ադրբեջաներեն է դասավանդվում։ Ինչպես նշում է Վրթանեսյանը. նման առարկա կա Երևանի պետական համալսարանում, բացի այդ 2016 թվականի մարտից ադրբեջաներենի դասընթացներ Է կազմակերպում «Ռազմինֆոն»։ «Դասընթացներին մասնակցում են ուսանողներ, լրագրողներ, արևելագետներ կովկասագետներ, քաղաքագետներ. Ընդհանրապես փորձում ենք համակարգված հիմքի վրա դնել ուսուցումը։ Այդ աշխատանքի շրջանակներում նաև ստեղծվեց ու հրապարակվեց ռազմական եզրերի ադրբեջաներեն-հայերեն. հայերեն-ադրբեջաներեն համառոտ բառարան։ Ու արդեն աշխատում ենք նոր ավելի ընդլայնված հրատարակության վրա»– ասաց Վրթանեսյանը։ Ապրիլից ադրբեջաներենով հետաքրքրվողների մի նոր խմբի հետ սկսվելու են դասընթացները։ Խմբերում լինում են 10-12 հոգի։ Ինչպես տեղեկացնում է Կարեն Վրթանեսյանը, ոչ բոլորն են ավարտում։ Ներածական դասընթացը տևում Է 1.5-2 ամիս կախված խմբից։ Հետո արդեն դասախոսներն անհատական աշխատում են ընտրված մարդկանց հետ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։