Ճապոնական 33 իմաստություն


07:50 , 28 փետրվար, 2017

Ժողովրդական իմաստություններ․ սրանք իմաստուն մտքեր են կազմված ժողովրդի կողմից ու թերծված դարերով:

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում ճապոնական մի քանի իմաստություն.

1. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ուրեմն՝ պետք չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե պրոբլեմն անհնար է լուծել, ապա անհանգստանալն առավել քան անօգուտ է:

2. Մտածելով համարձակվիր, համարձակվեցիր, մի մտածիր:

3. Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին:

4. Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:

5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր:

6. Առանց հասարակ մարդկանց չեն լինում մեծագույն մարդիկ:

7. Ով շատ է ուզում բարձրանալ վեր, նա կստեղծի աստիճան:

8. Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին: Երբ ձեռքը ցավում է, աչքերը արտասվում են, իսկ երբ աչքերն արտասվում են, ձեռքը մաքրում է արցունքները:

9. Արևը չի ճանաչում ճշմարիտներին: Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին: Արևը շողում է ինչ-որ մեկին տաքացնելու առանց որևէ նպատակի: Իրեն կյանքում գտնողը նման է արևին:

10. Ծովը նրա համար է մեծ, որ նույնիսկ փոքրիկ գետակները աջ ու ձախ չի վատնում:

11. Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտիկից:

12. Ով խմում է, նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում, չգիտի օգտակարության մասին:

13. Եթե թուրը կլյանքում նույնիսկ ընդամենը մեկ անգամ է պետք գալու, այն, միևնույն է, պետք է կրել ամբողջ կյանքում:

14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս:

15. Դժբախտությունը նման է քրքրված հագուստին․ այն պետք է տանը թողնել:

16. Երբ կա սեր, նույնիսկ ջրծաղիկի թողած սպիներն են գեղեցիկ այնպես, ինչպես այտի՝ ժպիտից առաջացող փոսիկները:

17. Ոչ ոք չի սայթաքում անկողնում պառկած:

18. Մեկ բարի խոսքը կարող է տաքացնել երեք ձմեռային ամիս:

19. Ճանապարհ զիջիր հիմարներին և խելագարներին:

20. Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շնչառությունը:

Շարունակությունն՝ այստեղ