Նա 30 տարվա ձկնորս էր, բայց նման շնաձուկ առաջին անգամ էր տեսնում (Photo)


06:34 , 28 փետրվար, 2017

Կալիֆոռնիայի ափերի մոտ 30 տարի ձկնորսությամբ զբաղվող ձկնորսը տարօրինակ շնաձուկ որսաց: Բացի այն, որ նա ալբինոս էր, դեռ մի բան էլ՝ մեկաչքանի: Կիկլոպ շնաձկները հազվադեպ են հանդիպում, դա թերզարգացման հետևանք է, որը նկատվում է բոլոր կենդանի օրգանիզմների մոտ, անգամ մարդկանց:

Նման մի դեպք էլ գրանցվել էր 6 տարի առաջ, Մեքսիկայում: Այդ ժամանակ ձուկը վաղուց սատկած էր եղել և միայն դատարկ ակնախորշն էր մնացել: