Պահածոների հայաստանյան «շքերթը»


20:00 , 27 փետրվար, 2017

Տեղական արտադրության վերաբերյալ ցուցանիշները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել տնտեսության իրավիճակի վերաբերյալ:

Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ կարելի է փաստել, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 14.5 հազար տոննա պահածո, ինչը 30 տոկոսով ավելին է, քան 2015 թվականի արձանագրված ցուցանիշը:

Ընդանուր առմամբ՝ արտադրված պահածոներից մոտ 4.2 հազար տոննան կազմել են մրգի պահածոները, 5.8 հազար տոննան՝ բանջարեղենի, շուրջ 1.2 հազար տոննան՝ մսաբուսական, 2.4 հազար տոննան՝ տոմատի պահածոները, մոտ 564 տոննան՝ մսի, 231 տոննան՝ ձկան և 106 տոննան՝ խեցգետնի պահածոները:

No automatic alt text available.