19:20 , 27 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այս մասին այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ առանձնազրույցի ժամանակ նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահը առանձնազրույցից հետո լրագրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հադիպմանը, մասնավորապես, նշել է.
«Բնական է, որ զրույցի ընթացքում անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և վերահաստատեցինք, որ այն չունի ռազմական լուծում: Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։