175 սմ հասակ ունեցող բասկետբոլիստը վազել է 218 սմ հասակ ունեցող մրցակցի ոտքերի արանքով (Video)


20:40 , 27 փետրվար, 2017

 Ամերիկյան D լիգայի խաղի ժամանակ «Դելավեր» բասկետբոլային ակումբի պաշտպան Նեյթ Ռոբինսոնը գնդակով վազել է «Ռեպտորս 905» ակումբի խաղացող Էդի Տավարեսի ոտքերի արանքով: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է NBA-ի YouTube-ի էջում:
 Ռոբինսոնի հասակը 175 սանտիմետր է, իսկ Տավարեսի հասակը` 218 սանտիմետր: Ռոբինսոնն անցել է հակառակորդի ոտքերի արանքով և միավոր վաստակել: Հանդիպումն ավարտվել է «Դելավեր»-ի պարտությամբ` 96:110 հաշվով: