Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել


21:00 , 27 փետրվար, 2017

Մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում սպանվել է 1982 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի: Ինչպես հաղորդում է 360tv.ru կայքը, տղամարդը մահացել է հրազենային վիրավորումից:
 Հեռուստաալիքը, վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, հաղորդում է, որ վիրավոր տղամարդը հայտնաբերվել է շաբաթ լույս կիրակի գիշերը Սվետսկոյ փողոցում գտնվող «Վոդնիկ» սրճարանի մերձակայքում։ Նշվում է, որ տղամարդը Մերձմոսկվայում ապրել է առանց գրանցման:
 Տեղեկտվության համաձայն՝ նա մահացել է շտապօգնության մեքենայում՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքից։ Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում տրավմատիկ ատրճանակի 10Х32 տրամաչափի պարկուճ են գտել: