Որն է Սիրիայում Թուրքիայի հաջորդ թիրախը. պարզաբանում է Էրդողանի խորհրդականը


15:38 , 27 փետրվար, 2017

Թուրքիան իր գործողությունը Սիրիայում կավարտի հյուսիսում տեղակայված Մանբիջ քաղաքի հանդեպ վերահսկողություն սահմանելուց հետո: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիքը՝ թուրք-ռուսական հարաբերություններին նվիրված կոնֆերանսին, որը կազամկերպել են Sabah թուրքական թերթը և Թուրքիայի կառավարության տեղեկատվության վարչությունը:

«Թուրքիան այժմ 90 կիլոմետրանոց բուֆերային գոտի է ստեղծում: Անկարան փորձում է վերադարձնել իր ներկայությունն այս շրջանում:

Հենց Մանբիջը վերցնենք, Թուրքիան կավարտի իր օպերացիան Սիրիայում»,-ընդգծել է Չևիքը:

Ավելի վաղ Էրդողանի խորհրդականը հայտարարել էր, որ Թուրքիան չի պատրաստվում վերահսկողություն հաստատել Սիրիայի հանդեպ: