ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն աբխազական երկաթուղու բացման մասին խոսք չի եղել. Կալաձե


15:32 , 27 փետրվար, 2017

kaxa_kaladze_georgiaAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանն աբխազական երկաթուղու բացման մասին խոսք անգամ չի եղել. ընդդիմադիրների մեղադրանքներին ի պատասխան այս մասին ասել է Վրաստանի կառավարության ղեկավար Կախա Կալաձեն, հաղորդում է Грузия Online-ը:

Կալաձեն արձագանքել է այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ վարչապետի այցը Վրաստան կապված է եղել հենց աբխազական երկաթուղու հարցի հետ:

«Ընդդիմությունը շատ բան է ասում և շատ ստում: Դրա մասին խոսք չի եղել: Կոնկրետ նախագծի վերաբերյալ քննարկում չի եղել նաև կառավարությունում»,- ասել է Կալաձեն: