Արտահանում առանց ավելորդ «գլխացավանքի»


15:30 , 27 փետրվար, 2017

Похожее изображениеՀայաստանի պես փոքր տնտեսության համար շատ կարևոր է ապահովել արտահանման երկարաժամկետ աճ: Այդ նպատակով պետությունն աջակցում է ընկերություններին հարկային արտոնությունների տեսքով, ինչպես նաև միջազգային կառույցների հետ միասին կազմակերպում իրազեկող սեմինարներ:

Դրանից զատ՝ շատ կարևոր է տնտեսվարողի համար առավելագույնս դյուրացնել արտահանման գործընթացը: Նոր որոշման համաձայն՝ սննդի շղթայում գործող արտահանող
տնտեսավարողների համար ստեղծվում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա:

Այս բազայում ընդգրկվելը տնտեսավարողներին հնարավորություն կտա եռամսյա պարբերականությամբ համապատասխան ձևաչափով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, մարտի մեկից սկսած՝ բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության: