Պակիստանցի գեներալը՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մասին


14:19 , 27 փետրվար, 2017

Պակիստանյան GIDS (Global Industrial & Defence Solutions) ընկերության ղեկավար, պաշտոնաթող գեներալ-մայոր Տարիգ Ջավաիդը հայտարարել է ցամաքային զորքերին, ծովային ուժերին և ներքին զորքերին անհրաժեշտ զինամթերք մատակարարելու ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությամբ հետաքրքրված լինելու մասին: Այս մասին նա ասել է Report ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցին:

Նա նշել է, որ իր ընկերությունը ադրբեջանական ներքին զորքերին արդեն մատակարարում է սաղավարտներ, ծխե ռումբեր: «Ինչ վերաբերում է ռազմածովային ուժերին և ցամաքային զորքերին, մենք ունենք պայմանագրեր և ակնկալում ենք, որ այն կհաստատվի երկու երկրների բարձրաստիճան անձանց կողմից»,-հավելել է Ջավաիդը:

Ընկերության ղեկավարը նաև հաղորդել է Ադրբեջանին ձեռքի նռնակների արտադրության տեխնոլոգիա փոխանցելու հետաքրքրվածության մասին և նշել, որ այս հարցում որոշակի պայմանավորվածություն կա Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ: