Թուրքիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել


13:50 , 27 փետրվար, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի Քոջաելի նահանգում զինված հարձակում է իրականացվել ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա:

Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել այն մեքենան, որտեղից կատարվել են կրակոցները: Մեքենայում գտնվող անձինք ձերբակալվել են և տարվել ոստիկանություն: