Artsakhpress.am-ը գրում է.
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և «Ատոմ» նախագծի պատվավոր դեսպան, նկարիչ Կարիպբեկ Կյուկովը առջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության ղազախական ծառայությունը, այս մասին Facebook սոցցանցում գրել է Basel Peace Office գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալին Վարեն:
Վարեի խոսքով՝ Նազարբաևի և Կույուկովի թեկնածություններն առաջադրվել են միջուկային զենքի չեղարկմանն ուղղված նրանց ջանքերի համար:
Հայցում նշվում է, որ Նուրսուլթան Նազրբաևը, լինելով Ղազախստանի նախագահ, մի քանի կարևոր նախաձեռնություններ է ընդունել միջուկային զինաթափման ոլորտում, որոնցից է Սեպիպալատինյան միջուկային փորձադաշտի փակումը:
«Ատոմ» նախագիծը պատմում է, թե ինչ ազդեցություն է թողնում միջուկային զենքը մարդկության և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև հակված է միջուկային զինաթափմանը: