«Օսկար-2017». Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել իրանցի ռեժիսորի «Կոմիվոյաժերը»


07:10 , 27 փետրվար, 2017

Image resultԿինոարվեստի ամերիկյան ակադեմիան լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչել «Կոմիվոյաժերը» («Շրջավաճառը», Commis voyageur), որը նկարահանել է իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին։

Ռեժիսորը մրցանակաբաշխությանը ներկա չի գտնվել։ Ֆարհադիի փոխարեն բեմ է բարձրացել նրա ներկայացուցիչը։ Մինչ այս ֆիլմը իրանցի ռեժիսորն արդեն նվաճել է «Օսկար» 2012 թվականին՝ «Նադերի և Սամինի բաժանությունը» ֆիլմով։

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է դարձել Ալան Բարիլարոյի «Ավազահավը» (Piper)։

Տարվա լավագույն անիմացիոն մուլտֆիլմ է դարձել Բրայան Հովարդի և Ռիչ Մուրի «Կենդանապոլիսը» (Zootopia)։