«Օսկար-2017». Հայտնի են դարձել երկրորդ պլանի լավագույն դերասանն ու դերասանուհին


06:55 , 27 փետրվար, 2017

Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար «Օսկար» մրցանակ է ստացել Մահերշալա Ալին։ 43-ամյա ամերիկացի դերասանը մրցանակ է նվաճել «Լուսնի լույս» (Moonlight) ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար։

Մրցանակին հավակնել են նաև Ջեֆ Բրիջեսը, Լուկաս Հեջեսը, Դև Փաթելն ու Մայքլ Շենոնը։

Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար «Օսկար» է ստացել Վիոլա Դևիսը։ Նրան մրցանակը շնորհվել է «Ցանկապատներ» (Fences) ֆիլմում դերակատարման համար։

Մրցանակին հավակնել են նաև Նաոմի Հարիսը, Նիկոլ Քիդմանը, Օկտավիա Սպենսերը և Միշել Ուիլյամսը։