Սիրիական բանակի ու թուրքական ուժերի միջև լուրջ մարտեր են ընթանում


01:51 , 27 փետրվար, 2017
Related imageՍիրիական բանակի ու թուրքական ուժերի միջև լուրջ մարտեր են ընթանում: Ալ-Բաբից հարավ՝ Տադիֆ բնակավայրում, թեժ բախումներ են ընթանում Սիրիայի կառավարական բանակի և թուրքական ուժերի ու սիրիական ազատ բանակի միջև: Թուրքական մամուլի համաձայն՝ սպանվել է սիրիական կառավարական բանակի 35 զինվոր, վնասազերծվել՝ մեկ տանկ: Թուրքիայի կողմից դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա: