Պարի պետական անսամբլի համերգը՝ Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ


18:22 , 26 փետրվար, 2017

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի Պետական անսամբլը երեկ Հայկական բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական համերգ էր կազմակերպել: Օպերայի և բալետի ազգային թատրոնում հրավիրվածների շարքում էին Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Մշակույթի նախարարները, ինչպես նաև Հայոց բանակի գերենալներ, սպաներ, ապրիլյան քառօրյա պատերզմում զոհված ազատամարտիկների հարազատներ, ԱԻՆ աշխատակիցներ և այլք:

«Սա մեր նախաձեռնությունն էր և մենք այս համերգով ցանկացել ենք շնորհավորել զինվորին և հայոց բանակի 25-ամյակը:  Մի քիչ ուշացումով իհարկե, քանի որ Օպերայի դահլիճը զբաղված էր»BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ  Չանչուրյանը:



Մեկ ամիս նախապատրաստական աշխատանքների արդյունքում այս ծրագրի համար բեմադրվել էին նոր պարեր, որոնց կողինք կայն արդեն հայտնիները՝  «Հովիվների պարը», «Գյումրվա պատկերներ», «Ծաղկած բալենի», «Կակաչները» և այլն:

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի