Չեմ ընտրի այն կուսակցությանը, որն հայտարարում է, որ Արցախի հարցի միակ լուծումը Հայաստանի հետ միացումն է


17:09 , 26 փետրվար, 2017

Картинки по запросу էդգար խաչատրյանԵս չեմ ընտրի այն կուսակցությանը, որը հայտարարում է, որ Արցախի հարցի միակ լուծումը Հայաստանի հետ միացումն է։ Այս հայտարարությունից հետո երկու տարբերակ է գործում։
1. Դա նրանց առաջին սուտն է, որովհետև նրանք չեն կարող այդքան մեծ քաղաքական պատասխանատվություն վերցնել ու Արցախը միացնել Հայաստանին։
2. Նրանք չեն կարող լայնամասշտաբ պատերազմի պատասխանատվություն վերցնել, որովհետև Արցախի միացում = Պատերազմ բոլորի դեմ։

Ես էլ եմ երազում Արցախի միացման մասին, բայց պոպուլիզմով չեմ տառապում։