Գերմանիայում ավտոմեքենայի վարորդը միտումնավոր մխրճվել է մարդկանց խմբի մեջ


23:18 , 25 փետրվար, 2017

Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքում ավտոմեքենայի վարորդը հետիոտնի համար նախատեսված հատվածում վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց՝ տեղեկացնում է Focus-ը:
 Պատահարի արդյունքում երեք մարդ տուժել է, նրանցից մեկի վիճակը ծանր է: Վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից. նրա ձեռքին դանակ է եղել:
 Ոստիկանությունը զենք է կիրառել նրա կանգնեցնելու համար. ներկա պահին նա հիվանդանոցում է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: