Ռիհանան տարվա հումանիստ է ճանաչվել


22:16 , 25 փետրվար, 2017

 Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհանան Հարվարդի համալսարանի տվյալներով ճանաչվել է «2017թ. հումանիստ»: «Ռիհանան Բարբադոսում՝ Բրիջթաունում Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցում, սիրով կառուցեց ուռուցքաբանության և միջուկային բժկության ժամանակակից կենտրոնը՝ կաթնագեղձի ախտորոշման և բուժման համար»,- նշել է Հարվարդի ֆոնդի տնօրենը:

 «Նա նաև ստեղծել է թոշակային ծրագիր ԱՄՆ-ում Կարիբյան ծովի երկրների ուսանողների համար: Ռիհանան օգնում է ավելի քան 60 զարգացող երկրների երեխաներին կրթություն ստանալու գործում»,- ավելացրել է Հարվարդի ֆոնդի տնօրենը: