Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն ապատեղեկատվություն են պարունակում. ԱՀ ՊԲ


20:20 , 25 փետրվար, 2017
 Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից  <<բեմադրությամբ>>: