Նյու Յորքի փողոցներում Օբամայի հայտնվելը մեծ հիացմունք է առաջացրել ականատեսների մոտ


19:05 , 25 փետրվար, 2017

Նյու Յորքի փողոցներում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հայտնվելը մեծ հիացմունքի է արժանացել անցորդների կողմից, հայտնում է Mashable-ը:

Նշվում է, որ քաղաքի հիմնական փողոցներից մեկի վրա գտնվող բիզնես կենտրոն այցելած նախկին նախագահին դիմավորել է հիացած ականատեսների ամբոխ՝ ծափահարություններով և դրական բղավոցներով: