Քննարկվել են կազմակերպչական աշխատանքներ. Դավիթ Հարությունյանը՝ նախագահի և տարածքային թեկնածուների միջև հանդիպման մասին


18:00 , 25 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում ավարտվեց տարածքային թեկնածուների և ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
 Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր, ինչպես նաև տրվել են հանձնարարականներ:
 Հարցին, թե անդրադարձ արվե՞լ է Մասիսում Մուրադ Մուրադյանի և մեկ այլ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև գրանցված միջադեպին, Դավիթ Հարությունյանն ասաց.«Նման դեպքերին առանձին է անդրադարձ արվում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։