Ուժեղ ենք, հաղթելու ենք. տեղի ունեցավ «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքի համաժողովը


16:20 , 25 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Հովհաննիսյան» դաշինքի առաջին համաժողով, որին չէր մասնակցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի  Հովհաննիսյանը, նա երկրում  չէ:
 Դաշինքի համամասնական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համագումարի սկզբում հայտարարեց, որ փետրվարի 25-ին տրվեց ՀՀ-ում արմատական փոփոխություններ անելու մեկնարկը:
«Լիահույս ենք, ուժեղ ենք, հզոր ենք, պայքարելու ենք ՀՀ-ն այս իրավիճակից դուրս բերելու համար: Հայաստանում այլևս մարտահրավերներ չկան, քանի որ հասել է սպառնալիքի աստիճանի: Կարծում եմ` Օհանյանի, Օսկանյանի, Հովհաննիսյանի բարձր պատասխանատվությունը միայն ողջունել կարելի է»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։