ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Ադրբեջանի ագրեսիան համարում է կանխամտածված սադրանք


13:09 , 25 փետրվար, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը շփման գծում Ադրբեջանի ագրեսիան համարում է կանխամտածված սադրանք:

«Ադրբեջանը նախաձեռնում է կանխամտածված սադրանք Արցախի հետ սահմանին, ԼՂ պաշտպանական բանակը գրոհի փորձը կասեցրել է»,-  թվիթերյան իր էջում գրել է Տիգրան Բալայանը: