Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է


10:15 , 25 փետրվար, 2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին` ժամը 09:30-ի դրությամբ, բքի և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-100 մ:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: