ԱՄՆ Պետդեպը տևական դադարից հետո կվերսկսի մամուլի համար ճեպազրույցները


21:30 , 25 փետրվար, 2017

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ պետքարտուղարությունը տևական դադարից հետո մարտի 6-ից կվերսկսի մամուլի համար նախատեսված հատուկ ճեպազրույցները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իսկ մինչ մարտի 6-ը մամուլի ծառայությունը կշարունակի լրագրողների հարցերին պատասխանել հեռախոսով և էլ.փոստով, հաղորդել է Թոները:
ԱՄՆ պետքարտուղարությունում վերջին ճեպազրույցը լրագրողների համար եղել է անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին, ինչն անշուշտ բազմաթիվ քննադատությունների առիթ է հանդիսացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ